Հրազդանից ահազանգում են. քաղաքապետարանի աշխատակցին հեռացրել են Սասուն Միքայելյանին աջակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանին աշխատանքից հեռացրել են` պատճառաբանելով, որ հաստիքային կրճատումներ են եղել:

Նազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրական պատճառը քաղաքական հայացքներն են. «Երկու բաժին միացնում էին, սպորտի բաժինը միացնում էին իմ բաժնին և արդյունքում կրճատեցին ինձ: Ես այնտեղ աշխատել եմ 2002 թվականից գործող քաղաքապետի հետ: Ես համոզված եմ, որ պատճառը քաղաքական հայացքներն են: Դեռևս 10 ամիս առաջ մենք ընդհարվել էինք, և դրանից հետո նա մի ամբողջ բաժնի աշխատանք կազմալուծել էր` չարաշահելով իր դիրքը: Նա ինձ այդ ամիսների ընթացքում ոչ մի հանձնարարություն չի տվել և մի բան էլ արգելել էր բոլոր աշխատակիցների մուտքը կրթության բաժին, թույլ չէր տալիս հաղորդակցվել ինձ հետ»:

Անահիտ Նազարյանը նաև նշեց, որ ընտրությունների ժամանակ Սասուն Միքայելյանի կողքին է եղել, ինչն ավելացել է ընդհարմանը, և արդյունքում կինը կորցրել է աշխատանքը:

Նա հայտնեց, որ կատարվածը այսպես չի թողնելու և դիմելու է դատարան իր իրավունքները վերականգնելու համար: Կինը դիմելու է նաև ՄԻՊ գրասենյակ` իր հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորելու և աշխատակիցներին իր հետ շփվել արգելելու համար. «Ոտնահարվել է իմ մարդկային արժանապատվությունը. ես հանցագո՞րծ էի, թե՞ բորոտ, որ մարդկանց արգելված էր ինձ հետ շփվելը: Նրանք ինձ դրսում բարևում էին խոսում հետս և կատակով ասում, որ այստեղ տեսախցիկ չկա կարող ենք հանգիստ լինել»:

Ըստ կնոջ պնդումների` աշխատանքից հեռացվել են նաև մարդիկ, ովքեր իր հետ շփվել են` նրանց շարքում է Իրավաբանական բաժնի պետը:

Մենք դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեցինք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ, գրավոր ներկայացված  պատասխանում նշվում է, որ Անանհիտ Նազարյանի ահազնագը չի հմապատասխանում իրականուևթյանը. «Անանհիտ Նազարյանի ահազնագը չի հմապատասխանում իրականուևթյանը: Որևէ աշխատակցի, այդ թվում նաև Անահիտ Նազարյանի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին խոսակցությունները հերյուրանքներ են»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս