«Կասեմ». Սերժ Սարգսյանը հնազանդ ծառայողներին տված խոստումը դեռ չի կատարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունել էր ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված մի շարք պատգամավորների, որոնք փաստացի ոչ մի խմբակցությունում ընդգրկված չեն: Այդ հանդիպումը կազմակերպվել էր սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ պատգամավորները փորձել են Սերժ Սարգսյանից պարզել, թե նա ինչպես է պատկերացնում իրենց քաղաքական հետագա ճակատագիրը:

Ի պատասխան՝ Սարգսյանը բոլորին պատասխանել է, թե՝ կասեմ: Հանդիպումից անցել է շուրջ մեկ տարի, նախընտրական գործընթացները գնալով ակտիվանում են, սակայն մեծամասնականով ընտրված պատգամավորները այդպես էլ չեն կարողանում իրենց համար պարզել, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում, արդյոք ՀՀԿ-ի ցուցակում իրենց համար եւս տեղ կգտնվի, չէ որ տարիներ շարունակ, իբր անկախ լինելով հանդերձ՝ հնազանդ ծառայել են իշխանություններին: «Կասեմ»-ը ուշանում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս