ՃՈ տեսուչները «կզինվեն» տեսախցիկներով. ինչ կտա նորարությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ոստիկաններից բացի՝ նաեւ ճանապարհային ոստիկանության տեսուչները «կզինվեն» անհատական տեսախցիկներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեսախցիկները պատվիրված են Հոնկոնգից, դրանք ունեն հայաֆիկացված ծրագիր, չեն կոտրվում, ջրադիմացկուն են, դիմանում են անգամ շատ բարձր ջերմությանը:

Այս տեսախցիկներն ունակ են երեք օր շարունակ նկարահանել 180 աստիճանի տակ, եւ ՃՈ աշխատակիցները չեն կարող այն անջատել: Նրանց հետեւելու են մեկ կետից՝ կոռուպցիոն դրսեւորումները վերացնելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս