Armenian text to speach

Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթից մեկ ամիս անց գերուռճացված չինովնիկական համակարգը դեռևս անփոփոխ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կառավարման համակարգը օպտիմալացնելու մասին, շատերին թվաց, որ դրանից հետո գոնե Հայաստանի գերուռճացված չինովնիկական համակարգի աշխատակազմի թիվը մի փոքր կկրճատվի: Սակայն այսօր արդեն՝ վարչապետի հայտնի ելույթից երկու ամիս անց, ակնհայտ է, որ կրճատումները ցավոտ են հենց համակարգի համար ու լավագույն դեպքում եզակի բնույթ են կրելու:

«Ժողովուրդ»-ի հարցումները ցույց են տվել, որ մարզպետարաններից միայն մեկում՝ Արագածոտնում են մտորում ինչ-որ կրճատումներ կատարելու մասին: Իսկ, օրինակ, Շիրակում ուսումնասիրել, ուսումնասիրել են եւ հանգել են այն եզրակացության, որ իրենց աշխատակազմն առանց այդ էլ շատ «օպտիմալ» է: «Բայց մենք տարիների ընթացքում նվազեցրել ենք մեր ունեցած հաստիքների թիվը: Այնպես չէ, որ շռայլություններ ենք թույլ տալիս: Բայց այսօրվա դրությամբ կրճատելու հաստիք չունենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս