«Որպես ազգային պետություն՝ մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մի քանի տարի առաջ Իտալիա-Ֆրանսիա սահմանն անցնելիս մեզ լավ զգացինք, որ սահմանը, որպես այդպիսին՝ գոյություն չունի՝ անհրաժեշտ չէ հերթ կանգնել սահմանապահների մոտ, ինչպես որ մենք անում ենք հայ-վրացական սահմանին՝ թեկուզ առանց վիզաների: Բայց պարզվում է, որ մեր հավանած այդ երևույթը եվրոպացիների մի մասին դուր չի գալիս. բացի անգլիացիներից, ԵՄ-ից դուրս գալու տրամադրություններ ունեն նաև հոլանդացիները:

«Որպես ազգային պետություն՝ մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները, մեր սեփական դատարանները»,-ասում է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լորենս Ստասենը,-և մենք ինքներս պիտի ընդունենք մեր սեփական որոշումները: Մենք չենք ուզում, որ մեր մասին որոշումներն ընդունվեն Բրյուսելում կամ Եվրոպական միությունում»:

Պարզ է, թե ինչի համար են հոլանդացիներն պետք «իրենց սեփական սահմանները»: Որպեսզի ազատ, թափանցիկ, եվրոպական սահմաններով ելումուտ չանեն միգրանտները, փախստականները, հնարավոր է նաև ահաբեկիչները:

Եվրամիությունն, իմ կարծիքով, չի փլուզվի, առավել ևս՝ «Եվրոպայի մայրամուտի» մասին դարեր շարունակ (սկսած առնվազն Հին Հռոմից) շրջանառվող խոսակցությունները երբեք իրականություն չեն դառնա: Ի վերջո, ծայրահեղությունների արանքում կմնա բավականին լայն միջանցք «չափավոր հանդուրժողականություն-չափավոր ազգայնականություն» սահմաններում: Այսինքն՝ եվրոպացիները կգան մի ընդհանուր հայտարարի, որ պետք չէ այլազգիներին և այլադավաններին գլխներին նստեցնել, բայց պետք էլ չէ նրանց բոլորին արտաքսել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս