Մկրտումյանական թևի ներկայացուցիչների կյանքը մղձավանջ է դարձել. թեժ պայքար Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում անհաշտ պայքար է վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների միջեւ: Թե վերաքննիչ քաղաքացիական, թե քրեական դատարանները չեն ենթարկվում, անգամ բանի տեղ չեն դնում վճռաբեկ դատարանին, գործում են լրիվ անկախ: Հակամարտությունը հասել է այն աստիճանի, որ առանձին դատավորներ չեն թաքցնում իրենց վերաբերմունքը վերաքննիչի դատավորների հանդեպ: Երիտասարդների եւ ավագ սերնդի դատավորների միջեւ պայքարն ավելի սրվեց Վազգեն Ռշտունու՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելուց հետո:

Իր շուրջը հավաքելով երիտասարդ դատավորներին, ունենալով նաեւ հին սերնդից հակամկրտումյանական թեւի ներկայացուցիչների աջակցությունը եւ, իհարկե, Սերժ Սարգսյանի «դաբրոն»՝ 36-ամյա Ռշտունին սրընթաց առաջ է ընթանում՝ հավակնելով վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին: Մկրտումյանական թեւի ներկայացուցիչների կյանքը դժոխք է դարձել, մի կողմից՝ ամեն պահի սպասվող պաշտոնանկությունների վտանգը, մյուս կողմից՝ դիսկոմֆորտը վերաքննիչ դատարանի հետ շփվելիս: Չի բացառվում, որ վերաքննիչ-վճռաբեկ հակասություններն այնքան խորանան, որ Բաղրամյան 26-ում որոշեն կտրուկ քայլերի դիմել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս