Հիմնադիր Խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով եղբոր ձերբակալման փաստին, նշեց, որ դեռևս եղբոր հետ կապվել իրեն չի հաջողվել. «Ինչ տարբերություն ունենք 5000, թե 5001 բանտարկյալ, հիմա կարևորը զորավարի և զինվորի միջև ճիշտ ընտրություն կատարելն է, իմ միակ մտահոգությունն այժմ Սէֆիլյանին ազատելն է, հետո արդեն մյուսներին էլ կկարողանանք դուրս բերել»,- ասաց նա:
Իմ միակ մտահոգությունն այժմ Սէֆիլյանին ազատելն է. Պավլիկ Մանուկյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ