Քննարկվել են խնամատար ինստիտուտի կայացման բարեփոխումների վերաբերյալ հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենցել հանդիպում-քննարկում՝ «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է երեխայի խնամքի համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը՝ երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքն ու համայնքային սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու գործում:

Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ու սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների, ՀԿ-ների, հատուկ դպրոցների և խնամքի հաստատությունների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, ողջունելով նախաձեռնությունը, ներկայացրել է քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ մասնավորեցնելով խնամակալության հանձնաժողովների աշխատանքը՝ որպես երեխայի պաշտպանության առաջնային օղակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող առավել հաճախ տրվող խոցելի հարցեր: Մասնավորապես ծրագրի մասնակիցներն անդրադարձել են խնամքի հաստատություններ երեխաների ներհոսքի կանխման, միաժամանակ այդտեղից նրանց դուրս բերման և խնամատար ընտանիքներում տեղավորման վերաբերյալ մի շարք խնդիրների և մեխանիզմների:




Լրահոս