
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում 11.8 տոկոսով նվազել է գարեջրի արտադրության ծավալները: Օղու արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում նվազել է 13 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա հունվար-մայիսին գինու արտադրության ծավալները 11.1 տոկոսով ավելացել են:
Տեղեկացնենք, որ hանքային ջրերի արտադրության ծավալները նույնպես նվազել են 2.5 տոկոսով: Գուցե ամառային սեզոնը կնպաստի գարեջրի եւ հանքային ջրերի արտադրության ծավալների մեծացմանը: