Օբաման կոչ է արել ՆԱՏՕ-ին միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնացնի իր քաղաքական կամքն ու միջոցներ ձեռնարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, Ռուսաստանի և «Բրեքսիթի» (Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու) դեմ, փոխանցում է RT-ն:

««Իսլամական պետության» կողմից կազմակերպված կամ այդ խմբավորումից ոգեշնչված ահաբեկչություններն անմեղ մարդկանց կյանքեր խլեց ՆԱՏՕ-ի երկրներում՝ Օռլանդոյից մինչև Փարիզ, Բրյուսել և Ստամբուլ: Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան սպառնում է Եվրոպային և եվրոպական ինտեգրմանը»,-գրել է Օբաման Financial Times-ում հրապարակված հոդվածում:

«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաջնորդների հետ հանդիպման համար Վարշավա այցի նախաշեմին կոչ եմ անում անհրաժեշտ միջոցներ ձեռանարկել այդ մարտահրավերին հակազդելու համար »,-հավելել է Օբաման:

Հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը, որին 54 երկրից մոտ 2,5 հազար ներկայացուցիչ և 2 հազար լրագրող է մասնակցում:




Լրահոս