Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը կքննարկվեն Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին Թիվթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ժամանել եմ Վարշավա ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար: Դա լավ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցով քննարկումը շարունակելու համար»,-գրել է Ուորլիքը:
Հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը: