Հայաստանում շուտով կձեւավորվի ընդդիմադիր մի նոր ուժ, որն իր առջեւ խնդիր է դրել իրական պայքար տանել Հայաստանի Հանրապետությունը դատարկող այս իշխանությունների դեմ: «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ձեւավորվելիք նոր ուժը շուտով հրապարակային է դարձնելու իր գործունեությունը: Հարցին, թե ովքեր են լինելու այդ ուժի ներկայացուցիչները, եւ ինչ նպատակի համար է այն ծնվում, Միքայելյանը պատասխանեց. «Նոր ուժը, ըստ էության, արդեն ձեւավորվել է, որի հանդես գալը՝ իր կազմով ժողովրդի առջեւ, ժամանակի հարց է»: Դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքական ու հասարակական ուժերի պակաս չկա, ինչ բաց կա, որ պետք է լրացնի այդ նոր ձեւավորվելիք ուժը, Միքայելյանը բացատրեց. «Մենք չենք ներկայանում կամ համալրում՝ եւս մեկով ավելանալու համար, այլ գալիս ենք լրացնելու այն բացթողումները, որոնք մեր ժողովրդին ու երկիրը հասցրել են այս վիճակին»:
ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ