«Ճանաչեք անկախությունը, մենք պատրաստ ենք որոշ տարածքներ վերադարձնել». Խոսրով Հարությունյանի ձևակերպումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կարծում եմ` ավելի ճիշտ կլիներ, եթե հանրաքվեի հարցը դրված չլիներ: Ամենաճիշտը կլիներ այն, որ ուղղակի խոսքը գնար Արցախի անկախությունը ճանաչելու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Եթե պատերազմի արդյունքում դուք պարտվել եք, և մենք հրադադար ենք կնքել, ինչ տրամաբանությամբ մենք պետք է խոսենք տարածքների վերադարձի մասին: Պատերազմի բոլոր կանոններով Արցախը որևէ հող վերադարձնելու անհրաժեշտություն չունի: Բայց եթե հակամարտող կողմերն ասում են` պատրաստ են գնալ որոշակի փոխզիջումների, ապա միայն մեկ բանի համար, որ խաղաղ բանակցությունների գործընթացն ունենա իր տրամաբանական ավարտը», – ընդգծեց նա:

Պատգամավորի խոսքով, ամենաճիշտ ձևակերպումը կլինի` ճանաչեք անկախությունը, մենք պատրաստ ենք հանուն խաղաղության, որոշ տարածքներ վերադարձնել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս