
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, փոխանցում է «ԱզերԹԱջ» գործակալությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալիևը մեկնել է Վարշավա՝ մասնակցելու գագաթաժողովին:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկվել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեր Անդրիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպման ժամանակ »,- ասվում է հաղորդագրության մեջ: