ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել: Ու քանի որ դատախազության համակարգում աշխատելը ոչ միայն ազդեցություն է, այլեւ ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն, ուստի համակարգի շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազության մի քանի աշխատակիցներ արդեն տարբեր խողովակներով Կոստանյանին փորձում են բացատրել, թե իրենք ինչպիսի լարված հարաբերություններ են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, եւ թե ինչպես է Հովսեփյանն «ընկած եղել իրենց հետեւից»: Հետաքրքիրն այն է, որ այսպիսի «փոխանցումներ» արել են նաեւ Հովսեփյանի համար վստահելի մարդիկ: Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Կոստանյանից ճշտել, թե քանիսն են արդեն իրեն հավատարմության երդում տվել՝ փնովելով նախկին ղեկավարին, սակայն չստացվեց: Նա գերադասեց անպատասխան թողնել մեր հարցերը:




Լրահոս