Զարմանալի զուգադիպությամբ, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Սարգսյան ազգանունը կրող մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց իշխանավարման ընթացքում միայն ձախողումներ են գրանցել: Իսկ գուցե հենց Սարգսյան ազգանո՞ւնն է պատճառը, որ նա ոչ միայն պաշտոնանկ չի անում ձախողումներ արձանագրածներին, այլեւ, ընդհակառակը, իրեն շարունակում է շրջապատել Սարգսյաններով: Նկատենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ժամանակին մեղադրեցին Արեւմուտքի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ, եւ այդպես էլ այդ փաստն ըստ արժանվույնս չհերքվեց: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր երկրի աղքատության ցուցանիշն անցկացրեց 35 տոկոսի սահմանագծից: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւս հասցրել է իր պաշտոնավարման կարճ ընթացքում ձախողվել` ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը, նաեւ մի քանի անհասկանալի որոշումներ կայացնելով: Հիմա նրանց է միացել վերջերս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակված Արմեն Սարգսյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ