
Հուլիսի 8-ից 17-ը Սև ծովում կանցկացվեն «Breeze-2016» անվամբ միջազգային զորավարժություններ, որոնց կմասնակցի նաև Թուրքիան:
Թուրքական «Akşam» թերթի կայքի համաձայն՝ զորավարժությունները կհյուրընկալի Բուլղարիան, բացի Թուրքիայից զորավարժություններին կմասնակցեն նաև ԱՄՆ-ն, Իտալիան, Լեհաստանը, Ռումինիան, Հունաստանը և ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG-2):
Զորավարժությունների նպատակն է զարգացնել մասնակիցների համագործակցության հնարավորությունները, ծայրահեղ վտանգավոր պայմաններում գործելու ընդունակությունը:
Թուրքիայի ռազմածովային ուժերը զորավարժություններին կմասնակցեն 6 տեսակի նավերով, սուզանավերով ու ռազմական նավակներով: