Armenian text to speach

ԱՌԳՐԱՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե ինչ փուլում է գտնվում հայտնի օֆշորի գործը, քանի որ Կիպրոս մեկնած քննչական խումբն արդեն վերադարձել է Հայաստան: «Քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 11-19-ը քննչական խմբի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ընթացքում «HELLENIC BANK PUBLIK COMPANY» բանկից առգրավվել են «ABS GLOBAL SERVICE», «WLISPERA HOLDINGS LIMITED» եւ «STR EMERALD LIMITED» ընկերությունների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ քաղվածքները, հարցաքննվել են մի շարք անձինք: Իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ եւ ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռեւս շարունակվում են համապատասխան գործողությունները միջնորդության ավարտման ուղղությամբ»,-պատասխանեցին ոստիկանության ՀԿԼՎ-ից: Այս գործով տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի, թե իրականում ինչ են բացահայտել քննչական մարմինները: Համենայնդեպս, իրեն դեռեւս ոստիկանություն չեն հրավիրել:




Լրահոս