Բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթևանում է, այլ՝ ավելանում. ՄԻՊ առաջարկները Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունը վերաբերում է հարկային օրենսդրության ոլորտում առկա վիճակին, Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների գործընթացին, դրա վերաբերյալ հանրության եւ մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին, ինչպես նաեւ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ այդ գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Նշվածից բացի, ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Նախագծի կոնկրետ կարգավորումներին, որոնց վերաբերյալ հիմնական նկատառումները հետեւյալն են.

 

  • Նախագծով առաջարկվում է ավելացնել 120001-1000000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26ից դարձնելով 28%: Այսկերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, եւ, արդյունքում, բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթեւանում է, այլ ընդհակառակը՝ ավելանում:

 

  • Նախագիծը սահմանում է, որ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը, ում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության եւ այլ եկամուտների հանրագումարը չի գերազանցել 40 մլն. ՀՀ դրամը (…): Սահմանված 40 մլն. ՀՀ դրամը գերազանցելու դեպքում առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը կհարկվեն ավելացված արժեքի  հարկով: Առաջարկում ենք վերանայել շրջանառության հարկի կիրառման Նախագծով առաջարկվող շեմի  իջեցումը, քանի որ Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց  է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչեւ 2014 թվականը գործող օրենսդրության համատեքստում:

 

  • Նախագծի համաձայն՝ հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկայինգործակալները հարկայինպատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով եւվճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված հիմքերով եւկարգով: Այնինչ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են մի շարք համանման իրավախախտումներ, որոնցդեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն: Առաջարկում ենք հարկային իրավախախտման համար հարկ վճարողների կամհարկային գործակալների հարկային պատասխանատվությունը սահմանել այնպես, որ բացառվի հարկային եւ վարչականպատասխանատվության ենթակա որեւէ իրավասուբյեկտի՝ իրիրավական կարգավիճակով պայմանավորված հանգամանքներով կրկնակի պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը:

 

Օրենքի նախագծի վերաբերյալ Պաշտպանի բոլոր առաջարկություններին  ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:




Լրահոս