Անցած մեկ օրում ուկրաինացի 2 զինծառայող է զոհվել, ևս 8-ը վիրավոր են: Այս մասին, ինչպես գրում է «Ունիան»-ը, հայտնել է հակաահաբեկչական օպերացիայի հարցով Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Ռազմական գործողությունների արդյունքում ուկրաինացի զինծառայողներ են զոհվել»,-ասել է նա:
Լիսենկոյի խոսքով՝ զինծառայողները զոհվել են Լոպասկինո մարզում:
Բացի այդ, երկու զինծառայող վնասվածք է ստացել հրետակոծության արդյունքում: