
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, փոխանցում է Vesti-ն:
Կողմերը քննարկել են ուկրաինական ճգնաժամի հարցը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել:
«Կողմերը մտահոգություն են հայտնել՝ կապված վերջին շրջանում Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետ: Ընդգծվել են կոնֆլիկտի գոտում հետագա դեգրադացման անթույլատրելիության խնդիրները, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի դուրսբերումը շփման գծից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների բոլոր մասնակիցները համաձայնության են հասել, որ հրադադարի ապահովման համար կարևոր է ԵԱՀԿ հատուկ առաքելության դերը: