
«Կրակելուց պատկերացրեցի, որ Ալիեւի վրա եմ կրակում»:
Հետաքրքիր է, իսկ պաշտոն զբաղեցնելիս եւ անիմաստ միջոցառումների վրա փողեր վատնելիս էլ ՀՀԿ-ական նախարար տիկնայք պատկերացնում են, որ Ալիեւի փողե՞րն են վատնում, կամ ՀՀԿ-ի շարքերում գործելիս էլ պատկերացնում են, որ գործում են ընդդեմ ադրբեջանական, այլ ոչ թե սեփակա՞ն ժողովրդի: Միգուցե Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀԿ-ական այլ պաշտոնատար տիկնայք իրո՞ք այդպես են մտածում, պարզապես մենք նրանց չենք հասկանում եւ չենք գնահատում: Ինչ վերաբերում է պատկերացնելուն, ապա ավելի լավ է՝ սփյուռքի նախարարը պատկերացնի, թե, բացի տուն կանչելուց, էլ ինչով կարող է զբաղվել: