Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած` ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը համարում է խոսքի ազատությունը սահմանափակող:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Տանջի Բիլգիչան:

Նա նշել է, որ Թուրքիայում ուշադիր հետեւել են օրինագծի քննարկման եւ ընդունման գործընթացին: Եթե օրինագիծն ընդունվի իր ներկայիս տեսքով, «խոսքի ազատության սահմանափակման» պոտենցիալ ռիսկեր կպարունակի: «Մենք կշարունակենք հետեւել Ֆրանսիայի Սենատում գործընթացին: Հույս ունենք, որ ֆրանսիական Սենատը կհանի այն տարրերը, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը», – ասված է հայտարարության մեջ:




Լրահոս