Հետաքրքիր փաստեր աչքերի մասին, որոնք հայտնի են քչերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աչքերը թույլ են տալիս մարդուն լիարժեք ապրել, հիանալ շրջակա աշխարհի գեղեցկությամբ, շփվել սոցիումի հետ: Մենք հասկանում ենք, թե ինչ կարևոր դեր են խաղում աչքերը, սակայն հաճախ չենք էլ ենթադրում , թե, օրինակ, ինչու ենք թարթում աչքերը, կամ ինչու է արյուն կաթում աչքերի մեջ:

Փաստեր աչքերի մասին՝

1. Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում

2. Աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ հատվածն է, որտեղ արյուն չի հասնում: Այն թթվածին է ստանում անմիջապես օդից:

3. Աչքը, կարելի է ասել, բարձր արագություն ունեցող համակարգիչ է: Հաշվարկված է, որ մեր տեսողությունը ժամում 36 հազար բիթ է մշակում: Անդադար ընկալում, մշակում և փոխանցում ուղեղին:

4. Մեր աչքի ցանցաթաղանթն ընկալում է ինֆորմացիան շրջված տեսքով, որից հետո դեպի ուղեղ ուղարկում շրջակա աշխարհի պատկերը հակառակ տեսքով:

5. Ցանցաթաղանթն ունի և՛ կարմիր, և՛ կապույտ, և՛ կանաչ ընկալիչներ, սակայն կարմիր գույնը տարբերել անհնար է: Կրկին ուղեղը գործն իր ձեռքն է վերցնում և ստացված դեղնականաչավուն և կապտականաչավուն երանգը փոխակերպում կարմիր գույնի:

6. Կյանքի առաջին մեկ տարում աչքերի գույնը կարող է փոխվել:

7. Կանաչ գույնը հազվադեպ հանդիպող գույն է:

8. Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում:

9. Արցունքները, կախված նրանից, թե ինչի արդյունքով են առաջացել (ուրախություն, տխրություն կամ արտաքին ազդակներ), տարբերվում են բաղադրությամբ:

10. Եվ, իհարկե, մեր աչքերը տարբերում են մոխրագույնի 50 հազար երանգներ:




Լրահոս