
Ադրբեջանական զինուժն այսօր՝ հուլիսի 8-ին, հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, որի հետևանքով մոտ կես ժամ տվյալ ճանապարահատվածում երթևեկությունը դադարեցվել է:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը նշելով, որ մոտ կես ժամ դադարներով կրակեցին: Նա նշեց, որ բարեբախտաբար մեծ ծավալի չեն եղել կրակոցներն ու տուժողներ չկան:
Տեղեկությունը չհերքեց նաև Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը` ասելով, որ երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվել է, սակայն հիմա ամեն ինչ իր հունով է ընթանում: