
«Կապրենք, կտեսնենք: Քանի որ պետք է փոխվի կարգը՝ ըստ հայտարարության, սպասենք, տեսնենք՝ ինչպես է փոխվելու կարգը»:
Կապրեն, կտեսնե՞ն, թե՞ կապրեն, կտեսնեն՝ վերեւից ինչ կասեն, ինչ կհրահանգեն եւ ըստ դրա էլ կշարժվեն: Միեւնույն է, Դ. Հարությունյանն ինչ պաշտոն էլ զբաղեցնի, երբեք որոշող չի կարող լինել, ուստի նրան եւ նրա նմաններին մնում է միայն ապրելը եւ տեսնելը: Հետեւաբար այլ պատասխան Դ. Հարությունյանից ակնկալելն իմաստ էլ չուներ: Եվ դժվար թե ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը չիմանա՝ Փոստանջյանը կհեռացվի պատվիրակության կազմից, թե չի հեռացվի, սակայն նույնիսկ վախենում է տեղեկատվություն տալ այդ մասին: Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ արդեն որոշված է: