Առողջ թոքեր ունենալու գաղտնիքներ, որոնք հեշտությամբ կարող եք կիրառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց թթվածնի մարդու գոյությունն անհնար է: Ըստ այդմ թոքերի առոջությունը շատ կարևոր է մարդու կյանքի համար: Թոքերն առողջ ու մաքուր պահելու համար  պետք է ապրել այնպիսի վայրերում, որտեղ իդեալական բնություն է, սակայն բոլորին չէ որ այդպիսի հնարավորություն է տրվում:

Ներկայացնում ենք թոքերի մաքրման մի քանի տարբերակներ

  • Թողեք ծխելը: Ս ոչ թե վատ սովորություն է, այլ սպանիչ սովորություն: Ծխելով ամենամեծ վնասն եք հասցնում ձեր թոքերին: Այդքան էլ դժվար չէ, պետք է ընդամենը իսկապես ցանկանալ ու այլևս չծխել:
  • Շնչառական վարժությունները նույնպես օգնում են մաքրել թոքերը: Մակերեսային շնչառությունը հաճախ համարվում է թույլ թոքեր ունենալու արդյունք կամ ոչ ճիշտ կյանք վարելու, ինչ հետևանքով էլ թոքերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Խորը շնչառությունը, հակառակը, թույլ է տալիս թոքերին լավ շնչել ու կուտակված լորձը դուրս է գալիս:                                                                                                                                                                               Օրվա ընթացքում գոնե մեկ անգամ փորձեք խորը շնչել ամբողջ կրծքավանդակով: Սակայն նաև զգույշ եղեք թթվածնի այդ մեծ քանակից կարող է ձեր գլուխը ցավալ:
  • Գիտեք, որ պիստակը, վարսակի ալյուրը կաթով, մեղրն ու սխտորը խթանում են թոքերի լավ աշխատանքին, ինչպես նաև նվազեցնում թոքերի քաղցկեղի առաջացմանը:
  • Ուշադրություն դարձրեք ձեր տան օդի մաքրությանը: Թույլ մի տվեք բորբոսի առաջացմանը, աշխատեք քիչ օգագործել այնպիսի մաքրող հեղուկներ, որոնք իրենց մեջ տհաճ բույրով նյութեր են պարունակում:




Լրահոս