
Մեր շրջապատում կան բազմաթիվ բաներ, որոնց վրա մենք ուղղակի ուշադրություն չենք դարձնում: Բայց մի փոքր ուշադիր լինելով հարց է առաջանում, թե ինչու և ինչի համար է այս կամ այն բանն արվում:
Ահա այդպիսի մի օրինակ էլ վերելակի և բանկոմատի կոճակների ներքևի փոքրիկ կետերն են:
Առաջին բանը, որը կարող եք մտածել Լուի Բրայլի աղյուսակն է տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:
1824 թվականին Լուի Բրայլը, ով դեռևս երեք տարեկանում կորցրել էր տեսողությունը, որոշում է ստեղծել կույրերի այբուբեն, որը և նրա անունով էլ կոչվում է:
Այն օգնում է տեսողական խնդիրներով անձանց կարդալ և ճիշտ կողմնորոշվել: