ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե որեւէ համայնքում երկրաբանական ուսումնասիրություններ են սկսվում, գյուղապետերը սկսում են «փայ մտնել», եթե օրենսդրական բացի տեղ կա: «Փայ են մտնում» հիմնականում այն պաշտոնյաները, ովքեր ներդրումներ են անում: Համզաչիմանը գիտե՞ս»:

Վարդան Այվազյան «Հենարան»

Եթե ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վ. Այվազյանը խոսում է «փայ մտնելու» երեւույթից, նշանակում է՝ տվյալ երեւույթը որպես այդպիսին կա, այլապես չէր խոսի այդ մասին: Իհարկե, ՀՀԿ-ականները սիրում են անիմաստ խոսել գոյություն չունեցող բաների մասին, բայց սա այդ դեպքը չէ: Իսկապես, Հայաստանում, գյուղապետերից սկսած, բոլոր պաշտոնյաները չարաշահում են իրենց դիրքերը: Եվ ահա Վ. Այվազյանը գիտի կոնկրետ գյուղապետերի, որոնք այդպիսին են. հետաքրքիր է, ինչո՞ւ չի դիմում նորընտիր գլխավոր դատախազին: Չէ՞ որ օրինապաշտ քաղաքացին այդպես կվարվեր: Իսկ գուցե «փա՞յ է տալիս»:




Լրահոս