
Հայկական բասկետբոլային ակումբը, որը կմրցի ռուսական Սուպերլիգայում, հանդես կգա «Ուրարտու» անունով:
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հիմնականում համալրված կլինի բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով, կհրավիրվեն նաև արտասահմանցի բասկետբոլիստներ: Թիմը կմարզի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
Թիմն առաջին մարզումները կանցկանցի օգոստոսին «Միկա» մարզահամալիրում:
Դեռևս խորհրդային Հայաստանում կար տղամարդկանց «Ուրարտու» բասկետբոլային ակումբ: Այդ տարիներին «Ուրարտու» ակումբում է հանդես եկել նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին