Պուտինը մեծացրել է ռուսական բանակի թվաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով մեծացնում է ՌԴ Զինված ուժերի անձնակազմի թվաքանակը՝ մինչև 1 միլիոն 885 հազար 371 միավոր, ներառյալ՝ 1 միլիոն զինծառայող, փոխանցում է RT-ն:

Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալի հաղորդագրության մեջ:

Նախորդ հրամանագիրը, որը գործում էր 2008թ.-ից, սահմանել է 1 միլիոն 884 հազար 829 միավոր, նշում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է նաև, որ այս տարի ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ երկրի մարտական ներուժն աճել է 32%-ով:




Լրահոս