
Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ ազգային վիճակագրության տվյալներով` այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները Հայաստանում նվազել են 7.9 տոկոսով: Օրինակ՝ վերոնշյալ ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 36.4 տոկոսով եւ կազմել են 3 մլրդ 68 մլն դրամ:
Նշենք նաեւ, որ բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նույնպես նվազել են 6.8 տոկոսով: Իսկ օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 58 տոկոսով: Ըստ մասնագետների՝ շինարարության ծավալների կրճատման գլխավոր պատճառը շուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունն է: