ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերի 15-ին երգիչ-երգահան Հայկոն կներկայացնի վաղուց խոստացված «Ես քեզ սիրահարվել եմ» երգի տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը Ավետ Բարսեղյանինն են: Տեսահոլովակի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է: Հիշեցնենք, որ վերը նշված տեսահոլովակի պրեմիերան Հայկոն խոստացել էր դեռ օգոստոսի 25-ին, սակայն այն ձգձգվել էր. «Այդ շրջանում քաղաքում չէի գտնվում, այդ պատճառով ուշացրինք: Բացի այդ՝ պատրաստվում ենք նոր ալբոմ թողարկել, որի շնորհանդեսը կլինի հոկտեմբերի վերջին»: Հայկոյի նոր ձայնասկավառակը կոչվում է «Ես քեզ սիրահարվել եմ» եւ պարունակում է 11 երգ: Երգերի հեղինակն ինքն է: Ձայնագրություններն էլ արվել են իր իսկ՝ «H-Studio» ձայնագրման ստուդիայում:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի բացասական արտահայտությունները երգչուհի Շերի հասցեին բողոքի առիթ են տվել: Համացանցում շատ ակտիվ քննարկվում է Գարիկի ոչ կոռեկտ պահվածքը, սակայն կայքերից մեկի հետ զրույցում Գարիկն ասել է, որ այդ ամենն ասված էր սարկազմով, կատակ էր, եւ որ ինքն իրականում շատ է սիրում երգչուհի Շերին: Հիշեցնենք, որ շոուի ժամանակ Գարիկը ասել էր, թե Շերը դատարկ տեղ է, երգչուհի է, որը 40 տարին մեկ է ձայներիզ թողարկում: Նա Շերին անվանել էր մեկ հիթի երգչուհի:

ՆՈՐ ՍԻՐՈՒՀԻ
Ֆրանսիացի հայտնի դերասան 64-ամյա Ժերար Դեպարդյեն սիրահարվել է: Այս անգամ նրա սիրտը գրավել է ազգությամբ ռուս 21-ամյա թարգմանչուհի Անյա Պոտապենկոն, ում հետ նա մասնակցել է «իՈռՓպՉ+1» նախագծին: Նրանք միասին մեկնել են Նիցցա: Բոլորն ասում են, թե Դեպարդյեն խելքահան է արել աղջկան, նրանք միշտ միասին են, շրջում են սիրահարված հայացքներով ու ձեռք ձեռքի բռնած:




Լրահոս