
Եվրո-2016-ի հանդիպումների ուղիղ հեռարձակումներին ամբողջ աշխարհում հետևել է ընդհանուր 6 միլիարդ հեռուստադիտող, հաղորդում է Sky Sports-ը: Եվս 300 միլիոն հեռուստադիտող սպասում է հուլիսի 10-ին Փարիզում կայանալիք Պորտուգալիա – Ֆրանսիա եզրափակիչի ժամանակ:
Մեծ Բրիտանիայում ամենադիտվածը 1/8 եզրափակիչի Անգլիա – Իսլանդիա հանդիպումն է՝ 15 միլիոն հեռուստադիտող: Իսլանդիայում այդ հանդիպումը դիտել է բնակչության 99 տոկոսը: 2:1 հաշվով հաղթել էին իսլանդացիները: