ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը կալանավորված է, ապա համապատասխան մարմինները պարտավո՞ր են նրա հարազատներին եւ ազգականներին տեղեկացնել նրան պահելու վայրի մասին:

Տիգրանուհի Միրզոյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արգելանքի վերցվելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան տասներկու ժամվա ընթացքում մեղադրյալ անձը քրեական վարույթ իրականացնող մարմնի միջոցով իրավունք ունի տեղյակ պահել մերձավոր ազգականներին իր՝ կալանքի տակ պահվելու մասին (Քր. դատ. օր., Հ. 65, 2-րդ մաս, 9-րդ կետ): Միաժամանակ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել մեղադրյալի մերձավոր ազգականներին կամ կալանավորված անձի նշած անձանց («Հայաստանի Հանրապետության օրենք ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին», Հ. 32):

«Իրավունքի պաշտպանություն առանց
սահմանների» հ/կ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Որքան էլ խոսվում է կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության մասին, այդուհանդերձ, բոլորին էլ հայտնի է, որ քրեակատարողական հիմնարկներում դրանք պարբերաբար ոտնահարվում են: Ու դատելով կալանավորների ազգականների եւ հարազատների դժգոհություններից՝ կարելի է պատկերացնել, թե կալանավայրերում ինչպես են վարվում նրանց հետ:




Լրահոս