«Գրանդ Քենդի» ընկերությունից բողոքները շարունակվում են. աշխատակիցներն անելանելի վիճակում են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դժգոհություններ ստանալ «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցներից: Այս անգամ հրուշակեղենի արտադրամասի աշխատողներն են բողոքում: Վերջիններս դժգոհում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ տնօրինությունը փոխել է հերթափոխների համակարգը: Նախկինում գիշերային հերթափոխի աշխատակիցները հանգստի ժամանակ են ունեցել:

Իսկ արդեն մեկ շաբաթ է՝ գիշերային հերթափոխի աշխատանքը սկսվում է երեկոյան ժամը 19.00-ին, ավարտվում առավոտյան 07.00-ին, երեկոյան 19.00-ից կրկին վերադառնում աշխատանքի: Աշխատակիցներն այս խնդրով բազմիցս դիմել են տնօրինությանը, սակայն ապարդյուն: «Ժողովուրդ»-ը չկարողացավ այս լուրերի առնչությամբ «Գրանդ քենդի»-ից մեկնաբանություն ստանալ, քանի որ մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:




Լրահոս