
Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով երկրի գլխավոր շտաբի պետին:
Հաղորդվում է, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել Սեուլի ժամանակով ժամը 23.30-ին:
Արձակման վայրը Կորեական թերակղզուց դեպի արևելք ընկած ջրատարածքն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ: ԿԴԺՀ իշխանություններն այդ քայլը «պատերազմի հայտարարություն» են որակել: