Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 10-ի երեկոյան շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ: Հատկապես հորդառատ անձրևներ են սպասվում հուլիսի 11-ի գիշերը և առավոտյան: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 3-4 աստիճանով:
Հուլիսի 12-ից սկսած մեր տարածաշրջան կսկսեն ներթափնցել հարավային տաք օդային հոսանքներ, տեղումները բոլոր մարզերում կդադարեն և օդի ջերմաստիճանը աստիճանավար կբարձրանա: Ընդհանուր առմամբ հուլիսի 12-15-ին ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Եթե հուլսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը տատանվելու է +26…+28 աստիճանի սահմաններում, ապա արդեն հուլիսի 15-ին Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն: