Ժողովուրդ.Խաչիկ Խաչատրյանի ձվերի գողության գործն ուղղարկվել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթն  արդեն տեղեկացրել էր, որ “X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին՝ “Ձվերի Խաչիկին” պատկանող “Արաքս թռչնաֆաբրիկա”-ի աշխատակիցներ, Արմավիրի մարզի Ջրամբար գյուղի բնակիչներ Գևորգ և Վարդան Մկրտչյանները թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների հետ միասին ընկերությունից 890 արկղ հավկիթ էին գողացել՝ Խաչիկին պատճառելով 18 մլն ՀՀ դրամի վնաս:
Բնականաբար, այս գործը ոստիկանությունում ամենայն մանրամասնությամբ քննեցին և գործն ուղարկեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն գողության մեջ մեղադրվող Մկրտչյանների հորեղբոր կինը՝ Սուսաննա Մկրտչյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, թե “անհնար է, որ տղաները 18 մլն դրամի վնաս տային ընկերությանը”.  “Ո՞նց կարող է մարդ իր հացի աղբյուրն իր վրա կտրել”:
 Հոդվածն Շարունակությունը՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս