
Այս պահին ընթանում է Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանի նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում են նաև Բաբայանի գործընկեր-պատգամավորները:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ողջունեց Բաբայանի նորաստեղծ կուսակցությունը : «Ընդհանրապես ես ուշադիր եմ բոլոր հրավերների նկատմամբ, բայց Վահան Բաբայանը իմ ընկերն է: Հրավերն ընդունել եմ հարգանքով, սիրով: Եթե մարդիկ գտնում են, որ իրենք կարող են ինքնուրույն ուժ դառնալ և քաղաքական օրակարգ ձևավորել, թող ձևավորեն, դրանից որևէ մեկը չի վնասվում», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: