«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում: Մենք հարաբերություններ ենք կառուցում Բաքվի հետ հավասարության, հարգանքի, բարիդրացիական հիմքի վրա»,- ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան հուլիսի 11-12-ը:
«Բաքվում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների շուրջ »,- հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: