«Երբ սկսվեցին ինձ եւ քեզ լավ հայտնի իրադարձությունները Երեւանում եւ Ղարաբաղում, մեկը չեկավ, չհավաքեց մարդկանց ու չկանգնեցրեց այդ ամենը»:Արմեն Ջիգարխանյան vesti.azՀասկանալի է, որ Մոսկվայի տաքուկ ու ապահով բնակարանից իրադարձությունները Արմեն Բորիսիչին այլ կերպ են երեւացել: Ուստի վերջինս փոխանակ հարցնելու, թե ինչու չկանգնեցրին Սումգայիթի ու Բաքվի կոտորածները, ափսոսում է, որ ղարաբաղյան շարժումը չկանգնեցվեց: Ի դեպ, դերասանը ադրբեջանական լրատվամիջոցների հաճախակի հյուրն է եւ ամեն անգամ առանձնակի ջանքեր է թափում ազերիներին հաճոյանալու համար: Վերջերս էլ նա հայտարարել էր, թե յուրաքանչյուր հայ ադրբեջանական մուղամի երկրպագու է: Այսքանից հետո պետք չէ զարմանալ ադրբեջանական երաժշտության սիրահար մեր «դասականին» կրկնող որոշ երիտդուրսպրծուկների հայտարարությունների վրա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ