“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել է, թե “դրան ասեք թող աչքիս չերեւա ընդհանրապես”։ Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով։ “Ես նման տեղեկություն չունեմ”,- մեզ հետ զրույցում կարճ ասաց դատախազը։ Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ. Կոստանյանի հետ, դատախազը պատասխանեց.”Աշխատանքային, կառուցողական, որեւէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ”:
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում