Ամռանը կրճատեք կոֆեինի և մուգ թեյի կիրառումը. մի քանի խորհուրդներ մասնագետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան տապին դիմանալու և թունավորումներից խուափելու համար մի քանի խորհուրդներ տվեց ընտանեկան բժիշկ, թերապևտ Աննա Մարտիրոսյանը. «Աշխատեք կրել սպիտակ հագուստ և խուսափեք արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց: Որպեսզի խուսափեք ինքնազգացողության վատացումից, կրճատք կոֆեինի և մուգ թեյի օգտագործումը, քանի որ առանց այդ էլ շոգը նպաստում է սրտի աշխատանքի արգացմանը, նույն հատկությունն ունի նաև կոֆեինը»:

Փոխարենը մասնագետը խորհուրդ է տալիս շեշտը դնել միրգ-բանջարեղենի վրա. «Սննդակարգից բացառեք մսաջրով ապուրները, երեխաներին ևս մի տվեք այն, աշխատեք սնվել երեկոյան ժամերին, երբ հով է, տաք եղանակին ստամոքսահյութը քիչ է արտադրվում և կարող են առաջանալ մարսողական խնդիրներ»:

Եթե նկատել եք, որ ձեզ մոտ հաճախակի են գրանցվում տրամադրության անկումներ, անընդհատ ցանկանում եք քնել, ապա սա խոսում է այն մասին, որ օրգանիզմն ունի ջրի պակաս. Մարտիրոսյանը խորհուրդ տվեց այն լրացնել աղաջրի միջոցով. «Ցածր ճնշման, հոգնածության դեպքում կիրառեք քիչ քանակությամբ աղով պատրաստված ջուր, որը ոչ միայն կհագեցնի ծարավը, այլև կամրապնդի օրգանիզմի դիմադրողականությունը»:




Լրահոս