Ե՞րբ եք դուք վերջին անգամ որևէ նոր հագուստ գնել: Դուք երևի թե նկատած կլինեք, որ նոր հագուստի հետ նաև համապատասխան կտորից փոքր հատված է տրվում: Այն կամ ամրացնում են հագուստին կամ փաթեթավորում են:
Շատերը մտածում են, որ այն նախատեսված է անհրաժեշտության դեպքում կարկատելու համար: Բայց, ինչպես պարզվում է, դա այդպես չէ: Յուրաքանչյուր իրեն հարգող արտադրող անհրաժեշտ է համարում նոր արտադրանքին կտորի մի հատված ամրացնել: Այդ փոքրիկ հատվածը կարող է փրկել ձեր շրջազգեստը, տաբատը կամ վերարկուն:
Կտորն անհրաժեշտ է, որպեսզի առաջին լվացքի ժամանակ ստուգեք, թե ինչպես է սիրելի հագուստն արձագանքում լվացքի փոշու և տաք ջրի հետ շփմանը:
Եթե ջուրը գույն չի ստացել, իսկ չորանալուց հետո կտորի գույնը չի փոխվել, ապա հագուստը կարող եք լվանալ նաև լվացքի մեքենայով և չանհանգստանալ, որ այն կդեֆորմացվի: