
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով կոորդինացման վարչությունը հայտնել է, որ Դոնբասում հակամարտության ընթացքում 2016թ. հունիսին ռեկորդային թվով զոհեր են գրանցվել՝ համեմատած վերջին 10 ամիսների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունիսին ինտենստիվ բախումներ են գրանցվել Ուկրաինայի արևելքում, որոնց արդյունքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել»,-ասվում է վարչության զեկույցում:
Նշվում է, որ 12 մարդ է զոհվել, ևս 57-ը վնասվածքներ են ստացել հրետակոծության արդյունքում: Հաղորդվում է նաև տարբեր հրետանային համակարգերից բացած կրակոցների մասին:
Զեկույցում ասվում է նաև, որ Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի սկզբից 9470 մարդ է զոհվել, այդ թվում՝ մոտ 2 հազար խաղաղ բնակիչ:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ շարունակվող մարտերի ընթացքում մեկ օրում երկու զինծառայող է զոհվել: