Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Վարշավայում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, փոխանցում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի կայքին:
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը հակամարտության կարգավորման շուրջ կարծիքներ են փոխանակել:
Ավելի վաղ Ալիևը քննարկում էր անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: