«Սովորել դադարող մարդը հավասարազոր է մահացած մարդու». Հենրիխ Մխիթարյանի կյանքի կանոնները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Sports.ru կայքը, անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ», մեջբերել է  նրա` ամենատարբեր հարցազրույցներկ ժամանակ հնչած մտքերից:

«Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»:

rue839d9d2170

Ես շատ բաց մարդ եմ:  Կարող եմ լսել յուրաքանչյուրին, եթե զգամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ, եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա նրա խոսքերը սրտիս մոտ չեմ ընդունում:

rue9bf3226bc5

Ես միշտ ձգտում եմ սովորել: Դա իմ կյանքնի նպատակն է: Սովորել դադարող մարդը հավասարազոր է մահացած մարդուն:

rueea7f259f38

Ես ֆուտբոլ խաղում են շախմատի պես: Դուք պետք է շատ մտածեք և կանխատեսեք, թե ինչ կարող է տեղի ունենալ ձեր քայլից հետո: Եթե դուք սխալվեք, հակառակորդը կարող է պատժել ձեզ, ու դուք տանուլ կտաք խաղը:

rue138ed777c2

«Անժի»-ի առաջարկը հրաշալի էր: Ես կընդունեի այն, եթե չունենայի երազանքներ: Մանկուց երազել եմ խաղալ լավագույն ակումբներից մեկում, դրա համար էլ ընտրել եմ հենց «Բորուսիա»-ն:

ruef7edfa5dde

Ինձ շատ էր դուր գալիս Զիդանի խաղը: Ես հիանում էի նրա խաղով, սակայն ես երբեք չեմ ձգտել կրկնել նրա խաղաոճը: Ինձ դուր է գալիս լինել ինքս ինձ նման:

ruee26b81ae7d

Ես խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը: Իսկ ընդհանրապես ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել: Դրա համար ես պետք է անդադար աշխատեմ:

rue4876a7a229

Չեմ ցանկանում մեծամիտ երևալ, բայց կարծում եմ, որ ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ:

rue7530b4a803

Անձամբ ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես սեփական
հաջողությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել դրանից: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար:

rue37f4b0763f

Ես պորտուգալերեն եմ սովորել դեռևս 13 տարեկան հասակում, երբ փորձաշրջան էի անցնում «Սան Պաուլո»-ում: Լուչեսկուի շնորհիվ սկսեցի իտալերեն սովորել, բայց հիմա չեմ կարող ասել, որ շատ լավ տիրապետում եմ այդ լեզվին: Այս պահին կարող եմ ազատ շփվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, պորտուգալերենով և գերմաներենով:

rue87ad8d579b

Աղոթում եմ Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար: Խորապես անհանգստացած եմ իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների համար:

ruedf6745c51f

Հավատում եմ, որ «Մասնչեսթեր Յունայթեդ»-ի նման մեծ ակումբում հանդես գալը արժանի է իմ հոր մասին հիշողություններին, այն ներշնչանքին և նպատակամղվածությանը, որոնք նա ներդրել է իմ մեջ երիտասարդ տարիքում:

rue08a0d05564




Լրահոս