Զվարթնոցի նախկին կլոր շենքը հանվել է հուշարձանների ցուցակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի “Զվարթնոց” օդանավակայանի նախկին կլոր շենքը նախկինում ավտոմատ կեպով ներառված է եղել Հայաստանի հուշարձանների ցանկում, սակայն 90-ականներին հուշարձանների ցանկում փոփոխություններ են եղել և “Զվարթնոցը” հանվել է ցուցակից, ինչը, սակայն, չի խանգարում, որ այն համարվի Խորհրդային տարիների մոդեռնիզմի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը, որը քանդելը վանդալիզմ կհամարվեր: Այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեցին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և “Հայնախագիծ” ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը
Գրիգոր Ազիզյանը հավելեց, որ ողջունում են և անգամ առաջին ծիծեռնակ են համարում այն, որ շենքի սեփականատերը՝ պետությունն ի դեմս քաղավիացիոն գլխավոր վարչության, սկզբում ոչ թե քանդում է, այլ հանրային քննարկումներ է պատվիրում:
“Այսուհանդերձ սեփականատիրոջ համար չկան չքանդելու սահմանափակումներ”,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ ,Զվարթնոցիե շենքը պետք է համարվի Խորհրդային տարիների մոդեռնիզմի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը, ինչը քանդելը վանդալիզմ է:




Լրահոս