Հակոբ Ինջիղուլյանից երկտող են փոխանցել հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների միջոցով երկտող է փոխանցել իր հարազատներին:
“Արմենպրես”-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Հակոբ Ինջիղուլյանի հորեղբորորդին` Արման Ինջիղուլյանը: “Հակոբը գրել էր` “Բարև, ոնց եք, իմ մասին մի անհանգստացեք, ես լավ եմ”: Նույնը բանը, ոչ մի նորություն”,- ասել է Արման Ինջիղուլյանը: Նրա խոսքով` երկտողը գրված է Հակոբ Ինջիղուլյանի ձեռագրով:
Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել էին հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, նրան ներկայացրել ընտանիքի ուղերձն ու որոշ տեղեկություններ նրա հարազատների մասին:
Մանրամասներն՝ “Արմենպրես”-ում




Լրահոս